Բրազիլուհին սեփական քրտինքից օծանելիք է ստեղծում՝ տղամարդկանց գրավելու համար
Advertisement 1000 x 90

Բրազիլուհին սեփական քրտինքից օծանելիք է ստեղծում՝ տղամարդկանց գրավելու համար

29-ամյա բրազիլուհի Վանեսա Մոուրան ստեղծել է յուրահատուկ բուրմունք՝ տղամարդկանց գրավելու համար։ Այն բանից հետո, երբ իր նախկին եւ ներկա սիրեկաններն իր բնական բույրն անվանել են «սեքսուալ եւ հուզիչ», նախաձեռնող աղջիկը որոշել է այն շշալցել եւ վաճառել:

«Բացի մանդարինի, բերգամոտի եւ վարդագույն պղպեղի մրգային նոտաներից, իմ օծանելիքն ունի յուրահատուկ, շատ ինտիմ հատված՝ իմ քրտինքը: Դա կրքի եւ առեղծվածի խառնուրդ է»,-NudePR.com-ին ասել է նա։

Մոդելը, որը Սան Պաուլոյից է, ասել է, որ Fresh Goddess կոչվող բույրը նախատեսված է «շրջապատի ուշադրությունն արթնացնելու եւ գրավելու եւ որպես աֆրոդիզակ հանդես գալու համար»:

«Իմ բնական բույրը գրավում է տղամարդկանց, ուստի ես իմ քրտինքն օգտագործել եմ որպես օծանելիքի հիմք»,- հավելել է նա: «Իմ քրտինքն ամենակարեւոր բաղադրիչն էր սիրո և սեքսի այս հեղուկի համար, որն իմ օծանելիքը դարձավ»:

Յուրաքանչյուր շիշ պարունակում է 8 միլիլիտր նրա քրտինքից՝ «զգայականության եւ կանացիության երանգի համար»: Օծանելիքը համավում «կատարյալ՝ ժամադրությունների համար»:

Հաճախորդներից մեկը պնդել է, որ մի անգամ առաջարկել է «հոտ քաշել իր պարանոցից», որից հետո տղամարդիկ ընկել են նրա ոտքերի առաջ։ Նա նաեւ պատմել է, որ իր գործընկերն անմիջապես սիրահարվել է իրեն՝ առաջին ժամադրությունից երկու օր անց երկրորդը կազմակերպելով:

news.am