«Սադրում է հայը՝ ինքն իրեն». Նազենի Հովհաննիսյանի գրառումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Սադրում է հայը՝ ինքն իրեն». Նազենի Հովհաննիսյանի գրառումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգությանը։

«Ու մի բան էլ․ թշնամին չի «սադրում», այլ կոնկրետ պատերազմում է։ 2020 թվականից հետո հաշվեք խնդրում եմ՝ արդեն քանի՞ զոհ ու որքան սուվերեն տարածք, հայրենիք ու որդի ենք կորցրել։ Սադրում է հայը՝ ինքն իրեն, որ գառ է մորթում նրա ոտքի տակ, ով իրեն զոհ է տալիս օրեր անց։ Լավ մնացեք, թե կարող եք», – գրել է Նազենին:

Նազենի Հովհաննիսյանը նաև մեջբերել է Հովհաննես Թումանյանին՝ գրելով․ «Երազումս մի մաքի, մոտս եկավ հարցմունքի, Աստված պահի, քեզ, որդի, ո՞նց էր համը իմ ձագի»։