Ֆրանսիացի դերասան 74-ամյա Ժերար Դեպարդյեն մեղադրվել է սեռական ոտնձգության մեջ։ Այս մասին հայտնում է Mediapart-ը։
Հրապարակման համաձայն՝ 13 կին խոսել է 2004-ից 2022 թվականներին արտիստի կողմից իրականացված ոտնձգությունների և բռնաբարությունների դրվագների մասին։ Հաղորդվում է, որ միջադեպերը տեղի են ունեցել տասնմեկ ֆիլմերի նկարահանման հրապարակներում, որոնց վրա աշխատել է Դեպարդյեն:
Հոդվածագիրը պնդում է, որ երեք դերասանուհիներ դատարանում ցուցմունք են տվել՝ առանց բողոք ներկայացնելու։ Մյուս արտիստները նախընտրել են կատարվածի մասին խոսել անանուն կամ իրենց համար կեղծանուններ են ընտրել: Ենթադրյալ զոհերից մեկը նշել է, որ սեռական ոտնձգությունը տեղի է ունեցել նկարահանող խմբի աչքի առաջ։
Դերասանի փաստաբաններն իրենց հերթին կեղծ են անվանել ոտնձգությունների և բռնաբարության մասին մեղադրանքները. «Նա (Ժերար Դեպարդյեն – խմբ․) պաշտոնապես հերքում է բոլոր մեղադրանքները»: