Դժվար ժամանակները ծնում են նոր մարտահրավերներ. գերմանացի գարեջրագործները որոշել են արմատապես փոխել իրենց արդյունաբերությունը և հրաժարվել գարեջրի հիմնական բաղադրիչից: Մասնավորապես, ջրից, որը կազմում է այս արտադրանքի պարունակության 90%-ը։ Սա նշանակում է, որ գարեջրի արտադրության, փոխադրման և վաճառքի պրոցեսներում օգտագործվող միլիոնավոր տոննա ջուրը կխնայվի։
Աշխարհը հերթական մասշտաբային ֆինանսական ճգնաժամի շեմին է, սակայն առանց դրա էլ ակնհայտ է, որ մոտ ապագայում բնական ռեսուրսներն ավելի ու ավելի քիչ կլինեն, և կթանկանան։ Հետևաբար, ամբողջական արտադրանքի փոխարեն մանրածախ ցանցերին դրա «խտանյութի» մատակարարման միտումը կզարգանա։ Իսկ վերջնական սպառողը, կատարելով անհրաժեշտ գործողությունները կստանա լիարժեք օգտագործման ապրանք։ Ընդ որում «խտանյութի» անհամեմատ ցածր քաշի և ծավալի շնորհիվ հնարավոր կլինի խնայել մեծ քանակության ֆինանս և աշխատուժ։
Գերմանական Klosterbrauerei Neuzelle գարեջրի գործարանը նշել է, որ փոշու տեսքով գարեջուրը դեռևս նախատեսված է արտահանման համար, գումարած՝ սա մի տեսակ փորձ է. եթե գարեջուրը հաջողի, ապա այլ տեսակի խմիչքները ևս հնարավոր կլինի վերածել փոշու խտանյութերի։ Եթե մեկ պայմանական տուփի մեջ հնարավոր լինի 9 անգամ ավելի շատ ապրանք բեռնել, ապա դա տնտեսապես չափազանց շահավետ կլինի, հատկապես մեծ հեռավորությունների վրա արտահանելիս։
Փոշու տեսքով գարեջրի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն փոխարինող չէ, այլ լիարժեք գարեջուր։ Սկզբում այն եփում են դասական տեխնոլոգիայով՝ օգտագործելով տեղական աղբյուրներից անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Այնուհետև այն չորանում է և վերածվում փոշու. տեխնոլոգիայի մանրամասները դեռ չեն բացահայտվել։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը