
Ամերիկացի դերասան Բրեդլի Կուպերը Կալիֆորնիայում վաճառքի է հանել իր անշարժ գույքը։ Այս մասին հայտնում է People հրատարակությունը։
48-ամյա Բրեդլի Կուպերը որոշել է վաճառել Լոս Անջելեսի «Վենետիկ» լողափում գտնվող բունգալոն։
Դերասանը 2004 թվականին 1,1 միլիոն դոլարով գնել է մեկ հարկանի, մոտավորապես 1500 քառակուսի ոտնաչափով տուն՝ երկու ննջասենյակով, լոգասենյակներով և խնամված բակով։ Այժմ նա ցանկանում է դրա դիմաց երկու անգամ ավելի շատ ստանալ՝ 2,4 միլիոն դոլար, քանի որ դիզայներական վերանորոգում է կատարել։