Տարածված սովորություններ, որոնք կործանարար են սրտանոթային համակարգի համար
Advertisement 1000 x 90

Տարածված սովորություններ, որոնք կործանարար են սրտանոթային համակարգի համար

Վիճակագրական տվյալներով՝ սրտի հիվանդությունները մահացության դեպքերի հիմնական պատճառների շարքում առաջին տեղում են, սակայն դա միշտ չէ, որ պայմանավորված է ժառանգական նախատրամադրվածությամբ կամ արտաքին գործոններով։ Հաճախ մարդը չի մտածում, որ իր սրտամկանը խոցելի է, և իր ամենօրյա սովորություններով ինքն է հարված հասցնում օրգանին: Այս մասին aif.ru-ի հետ զրույցում ասել է սրտաբան Եգոր Նովիկովը։

Մասնագետի խոսքով՝ սրտամկանի համար ամենավտանգավոր սովորություններից մեկն աղի չարաշահումն է, որը կարող է հանգեցնել զարկերակային գերճնշման զարգացման։ Բացի այդ, սրտանոթային լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի զարգացմանը կարող
է նպաստել նաև ծխախոտի գործածությունը։

Ոչ պակաս կարևոր է նաև արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակների մշտադիտարկումն ու դրանք վերահսկողության տակ պահելը, հավելել է բժիշկը։

Ինչպես ընդգծել է սրտաբանը, օրգանիզմի բոլոր համակարգերի ու օրգանների, այդ թվում նաև սրտամկանի վրա խիստ բացասաբար է անդրադառնում ավելորդ քաշը, ուստի այս խնդիրը հարկավոր է վերահսկողության տակ պահել։ Բացի այդ, սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար խորհուրդ է տրվում նաև հետևել քնի որակին, բավականաչափ հանգստանալ, ինչպես նաև խուսափել մշտական սթրեսից ու գերլարվածությունից, որոնք շատ վտանգավոր են սրտանոթային համակարգի համար։

tert.am