
«50 Cent»-ը Մել Գիբսոնի հետ հանդես կգա «Boneyard» ֆիլմում՝ պրոդյուսեր Քոլին Բեյթսի ինդի-քրեական թրիլլերում: Ռեփերը հանդես կգա գլխավոր դերում։
Ֆիլմում, որն արդեն սկսել է արտադրվել Լաս Վեգասում, նկարահանվում են նաեւ Նորա Զեհեթները եւ Բրայան Վան Հոլթը, ով նախկինում նկարահանվել է «Ջոն ընդդեմ Քերոլայնի» ֆիլմում:
Ֆիլմի սյուժեն ոգեշնչված է իրական իրադարձություններով։ Խոսքը ՀԴԲ գործակալի (Գիբսոնի) մասին է, ով Ալբուկերկի ոստիկանական բաժանմունքի հետ հետապնդում է «Ոսկոր հավաքող» մականունով սերիական մարդասպանին։ Որոնումների ընթացքում բաժնի պետը եւ նրա գործընկերը մտահոգություն են հայտնում, որ մարդասպանն իրականում կարող է լինել նրանցից մեկը:
«Boneyard»-ի թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ: