Երգիչ Ջասթին Բիբերի կինը՝ մոդել Հեյլի Բիբերը նոր ֆոտոշարք է կազմակերպել։ Տեսախցիկի առաջ նա կեցվածք է ընդունել ձյունաճերմակ ներքնազգեստով, գուլպաներով և կաշվե բաճկոնով։
Մոդելը վարսերի «խոնավ» ոճավորում է արել և նախապատվությունը տվել մեղմ դիմահարդարմանը՝ շեշտը դնելով կարմիր շրթներկի վրա։ Նկարահանումները կատարվել են Rhode ապրանքանիշի համար։
Երկրպագուները նշել են Հեյլի Բիբերի կազմվածքի գեղեցկությունը և մեկնաբանություններում գրել. «Ինչ գեղեցկուհի ես դու», «Ամենաշքեղ մոդելը», «Լավագույն», «Հրաշալի կազմվածք», «Դուք հիանալի տեսք ունեք»: