Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել վերջույթների թմրածությունը
Advertisement 1000 x 90

Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել վերջույթների թմրածությունը

Վերջույթների թմրածությունը կարող է նախազգուշացնել մի շարք հիվանդությունների մասին։ Այս մասին գրում է Մոսկվա 24-ը՝ վկայակոչելով թերապևտ Տատյանա Ռոմանենկոյին։

Մասնագետի խոսքով՝ այս ախտանշանով կարող է դրսևորվել շաքարային դիաբետը։ Բանն այն է, որ այս հիվանդության դեպքում զարգանում է դիաբետիկ նյարդապաթիա, որի դեպքում գլյուկոզան ախտահարում է նյարդային մանրաթելերը և կարող է հանգեցնել ոտքերի ու ձեռքերի թմրածության ու այրոցի զգացման։

Վերջույթների թմրածությունը կարող է հուշել նաև գլխուղեղում ուռուցքների առկայության, մասին։ Բացի այդ, ինչպես ընդգծել է բժիշկը, այս ախտանշանը բնորոշ է մի շարք վարակիչ հիվանդություններին, որոնց դեպքում վիրուսներն ախտահարում են նյարդաթելերն ու առաջացնում զգայունության խանգարման։

Ձեռքերի ու ոտքերի թմրածությունը կարող է պայմանավորված լինել նաև ողնաշարի ախտաբանություններով կամ մարմնի անհարմար դիրքով։ Ինչպես պարզաբանել է մասնագետը, նման դեպքերում տեղի է ունենում նյարդաթելերի աշխատանքի ժամանակավոր խանգարում:

tert.am