Ընդհանրապես «ԱՄՆ-ի ոստիկանություն» տերմին, որպես այդպիսին, գոյություն չունի: Յուրաքանչյուր նահանգ ունի իր ոստիկանական վարչությունը, որը կապ չունի մյուս նահանգների վարչությունների հետ, և որոնց կառուցվածքները կարող են էականորեն տարբերվել իրարից:
Ոստիկանի աշխատավարձը ԱՄՆ-ում կազմում է սկսած 40 հազար դոլարից տարեկան, որը կարող է աճել տարիների ընթացքում:
Ոստիկանության սպայի արձակուրդի ժամկետը 20 օր է՝ ծառայության առաջին երեք տարիների ընթացքում, իսկ չորրորդ տարուց սկսած այն դառնում է 26 օր:
Ոստիկանություն ընդունվելիս մարդը ստանում է «սպայի» կամ «դեդեկտիվի» կոչում, և ոստիկանների 90 տոկոսը նույն կոչումով էլ անցնում է թոշակի (ԱՄՆ-ում տարիների հետ կապված բարձրացում չի լինում):
Նոր վարչություն տեղափոխվելիս ոստիկանի հին կոչումը չի պահպանվում: Նա ամեն ինչ սկսում է նորից:
Չարժե փորձել ԱՄՆ-ում ոստիկանին կաշառք առաջարկել. 99 տոկոսով Ձեզ դրա համար դատի կտան: ԱՄՆ-ի ոստիկանությունում կոռուպցիա գրեթե գոյություն չունի:
ԱՄՆ-ում «ընթերակա» հասկացություն գոյություն չունի. ոստիկանը կարող է միայնակ գործողություններ կատարել, և նրան անպայման կհավատան: Ստի համար ոստիկանը կարող է դատապարտվել 15 տարվա բանտարկության:
Ամերիկյան ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել, որ ոստիկանը ցույց է տալիս իր տարբերանշանը և վերցնում է անծանոթ ինչ-որ մեկի մեքենան: Դա իսկապես այդպես է. քաղաքացիները պարտավոր են տրամադրել իրենց մեքենան ոստիկանությանը անհրաժեշտության դեպքում:
Ամուսնական զույգերը չեն կարող միասին աշխատել ոստիկանական նույն բաժանմունքում: Ոչ ստանդարտ իրավիճակներում, համարվում է, որ զույգերը կարող են իրենց դրսևորել ոչ արհեստավարժ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը