Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար Գառնիից, որին կից գրել է. «Սիրում եմ իմ և երեխաներիս այս լուսանկարը, որն արվել է Հայաստանում»:
Նա նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից լուսանկար է տեղադրել, որն արվել էր 2019 թվականին՝ Քիմի եւ քրոջ Քորթնիի՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ։ Այդ հրապարակմամբ նա հիշեցրել է Հայոց ցեղասպանության օրվա մասին ու իր հարգանքն արտահայտել զոհերի հիշատակին։