
Կյանքից հեռացել է UNIMA-ARMENIA տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ, ռեժիսոր Արմեն Սաֆարյանը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի պետական տիկիկային թատրոնը։
«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է, տիկնիկային թատրոնի լավ ընկեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Սաֆարյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Մահվան պատճառը չի նշվում։
Ստորև՝ հարցազրույց Արմեն Սաֆարյանի հետ Հ1 «Առավոտ լուսո»-ի եթերում, որը տեղի ունեցել 2019 թ․։