Չորս տարվա դադարից հետո Առնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի «Փախուստ» (Breakout) ֆիլմում:
Առնոլդը մարմնավորում է գլխավոր հերոս Թերի Ռեյնոլդսին, ով փորձում է փրկել իր խորթ որդուն՝ Դանիելին այն բանից հետո, երբ նրան 25 տարվա ազատազրկման են դատապարտում օտար երկրում։
Ֆիլմի ռեժիսորն է Սքոթ Վոն, իսկ սցենարիստները՝ Ռիչարդ Դ’Օվիդիոն եւ Նիկոլ Դ’Օվիդիոն:
«Մենք հպարտ ենք, որ աշխատում ենք լեգենդար Առնոլդ Շվարցենեգերի հետ՝ Սքոթի տեսլականը կյանքի կոչելու համար», – Deadline-ին ասել է «Anton» ընկերության խոսնակ Սեբաստիեն Ռեյբոն:
Շվարցենեգերը չի հայտնվել էկրանին Թիմ Միլլերի 2019 թվականի գիտաֆանտաստիկ ֆիլմից՝ «Տերմինատոր. մութ ճակատագիր» ֆիլմից հետո, որը 196 միլիոն դոլար բյուջեով վաստակել է ընդամենը 261,1 միլիոն դոլար ամբողջ աշխարհում:
«Ոսկե գլոբուսի» դափնեկիրը կմարմնավորի նաեւ ԿՀՎ աշխատակից Լյուկին Նիկ Սանտորայի ութ սերիաներից բաղկացած «FUBAR» լրտեսական սերիալում, որի պրեմիերան կկայանա մայիսի 25-ին Netflix-ով:
Անցյալ երեքշաբթի Առնին, ով պարծենում է սոցցանցերի 54 միլիոն հետեւորդներով, հայտարարեց իր նոր գրքի («Օգտակար եղիր. յոթ գործիք կյանքի համար») մասին, որը թողարկվելու է Penguin Press-ի կողմից հոկտեմբերի 10-ին: