Թեյի կամ սուրճի տարածված համադրությունը կաթի կամ սերուցքի հետ չի նպաստում կալցիումի յուրացմանն ու նվազեցնում է ըմպելիքների մեջ պարունակվող հակաօքսիդանտների՝ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության արդյունավետությունը, գրում է Sputnik ռադիոկայանը՝ վկայակոչելով սննդաբան Ելենա Սոլոմատինային։
Մասնագետի խոսքով՝ կոֆեինը դանդաղեցնում է արյան մեջ կալցիումի կլանումը, իսկ կաթը դանդաղեցնում է թեյի ու սուրճի մեջ պարունակվող պոլիֆենոլների ու հակաօքսիդանտների յուրացումը, ուստի այդ ըմպելիքների համադրությունից խորհուրդ է տրվում հրաժարվել։
«Երբ մենք սուրճին կամ թեյին կաթ ենք ավելացնում, կազեինը՝ կաթի սպիտակուցը, սկսում է փոխազդել կատեխինների ու պոլիֆենոլների մոլեկուլների հետ և թույլ չի տալիս դրանց լիարժեք ակտիվություն ցուցաբերել»,- բացատրել է բժիշկը։
Ինչպես ընդգծել է մասնագետը, ցանկության դեպքում երբեմն կարելի է կաթով սուրճ խմել, բայց ցանկալի է չչարաշահել այդ համադրությունը կամ կովի կաթը փոխարինել բուսական կաթով։