Շերոն Սթոունը միացել է Քիմ Քարդաշյանի դեմ քննադատությանը՝ «Ամերիկյան սարսափ պատմություններ»-ի նոր եթերաշրջանում նրա դերի համար
Advertisement 1000 x 90

Շերոն Սթոունը միացել է Քիմ Քարդաշյանի դեմ քննադատությանը՝ «Ամերիկյան սարսափ պատմություններ»-ի նոր եթերաշրջանում նրա դերի համար

Շերոն Սթոունը միացել է Քիմ Քարդաշյանի դեմ քննադատությանը՝ «Ամերիկյան սարսափ պատմություններ»-ի նոր եթերաշրջանում նրա դերի համար։

«Հիմնական բնազդի» 65-ամյա աստղն Instagram-ի իր գրառման մեջ քննադատել է դերասանուհու ընտրությունը՝ կրկնելով այդ հարցում Բրոդվեյի լեգենդ Փեթի ԼուՊոնեի դիրքորոշումը։

«Դե… գիտեք… դերասանի վարպետություն․․․ Հնարավոր է դա ուղեղի վիրահատություն չէ, բայց մենք թանկ ենք գնահատում մեր արվեստը… «Մենք սովորեցինք, մենք տառապեցինք», – շարունակել է նա:

Այս ամսվա սկզբին 42-ամյա ռեալիթի հեռուստաաստղը հայտարարել է, որ կմիանա դերասանական կազմին գալիք 12-րդ սեզոնին։

Երկու օր առաջ Բրոդվեյի 74-ամյա աստղը, ով նկարահանվել է սերիալի երկու սեզոններում, իր դժգոհությունն է հայտնել Քիմի մասնակցության դեմ։ Նրա կարծիքով՝ ռեալիթի հեռուստաաստղը պրոֆեսիոնալ դերասաններից խլում է աշխատանքը։

news.am