Կենտրոնական Չինաստանի Եժոու քաղաքում բացվել է բազմահարկ խոզաբուծական համալիր, որը նախատեսված է տարեկան առնվազն մեկ միլիոն խոզ բուծելու համար։ Ֆերմայի յուրահատկությունն այն է, որ այն տեղակայված է 26 հարկանի մեծ շենքում, որի շնորհիվ խնայվել է հսկայական տարածք, ընդ որում յուրաքանչյուր խոզ պահվում է առանձին խցիկում։ Երկնաքեր-ֆերման նաև քաղաքի ամենամեծ շենքն է և Չինաստանի ամենամեծ խոզաբուծական ֆերմաներից մեկը։
Չինաստանը սպառում է աշխարհում արտադրվող խոզի մսի գրեթե կեսը։ Այս միսը սպիտակուցի չափազանց հայտնի աղբյուր է, սակայն խոզերի բուծումը երկար տարիներ Չինաստանում անկում է ապրում: Պատճառներից մեկն այն է, որ Չինաստանում պատմականորեն արդյունաբերության այս ոլորտը որպես այդպիսին գոյություն չուներ։
Պարզապես յուրաքանչյուր ընտանիք տան բակում խոզեր էր պահում ու հնարավորինս պարարտացնում: Ժամանակի ընթացքում Չինաստանը սկսեց արագորեն ուրբանիզացվել, ինչի արդյունքում գյուղաբնակների թիվը կրճատվեց, ինչն էլ հանգեցրեց խոզի մսի արտադրության շուրջ 75% կրճատմանը:
Այժմ չինացի ֆերմերները փորձում են լուծել երկրի ողջ ներքին շուկան խոզի մսով ապահովելու խնդիրը, որի գները բավականին բարձր են։ Այս ոլորտում հսկայական ներդրումներ են իրականացնում։ Օրինակ, Յաջի լեռներում գտնվող համալիրն ունի ընդամենը 12 հարկ, բայց յուրաքանչյուր հարկում բուծվում է առնվազն 1200 խոզ:
Ֆերմաները ամբողջովին ավտոմատացված են․ կերը հստակ չափաբաժիններով ավտոմոտացված եղանակով տեղափոխվում և բաշխվում է, ավտոմատացված են նաև տարածքների մաքրումը, ջեռուցում, օդափոխության համակարգը և այլն։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը