Աշխարհում առաջին FLASH պարկուճը, որը կարելի է կուլ տալ եւ նախաատեսված է էլեկտրական ազդանշանների միջոցով քաղցի հորմոնների արտադրությունը խթանելու համար, ստեղծվել է Նյու Յորքի համալսարանում: Հետազոտությունը հրապարակվել է Science Robotics ամսագրում։
Դրա մարտկոցը բավարար է 20 րոպեի ընթացքում խթանելու համար: Դրանից հետո պարկուճները մարմնից դուրս են գալիս ընդունումից հետո երկու շաբաթվա ընթացքում:
Պարկուճների մակերեսին էլեկտրոդներ են տեղադրված՝ ստամոքսի լորձաթաղանթը էլեկտրական ազդանշաններով խթանելու համար։ Ստամոքսի էլեկտրական խթանումը ուղղակիորեն առաջացնում է գրելին հորմոնի արտազատում, որը խթանում է սովի զգացումը:
Գրելինը երկար տարիներ գիտնականներին հայտնի ստամոքսի հորմոն է, որն օրգանիզմում պատասխանատու է քաղցի, ինչպես նաեւ սրտխառնոցի եւ հագեցվածության զգացողության կարգավորման համար: Եզակի պարկուճը կարող է դադարեցնել մարդու մոտ քաղցի զգացումը, ինչը օգնում է քաշի կորստին, երբ ստամոքսի ծավալը կրճատվում է։