Դերասանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատրաստ է նկարահանվել «Ջոն Ուիքի» երրորդ ֆիլմում։
52-ամյա Քիանու Ռիվզը մեծ սիրով նկարահանվում է մարտաֆիլմերում, չնայած նրան, որ նման ֆիլմերում նկարահանումները պահանջում են շատ լավ պատրաստվածություն։ Օրինակ՝ «Ջոն Ուիք 2» ֆիլմի նկարահանումներից առաջ դերասանը մի քանի շաբաթ նախապատրաստական դասեր էր անցնում, որպեսզի սովորեր օգտվել և կրակել տարբեր տեսակի զենքերից։ Սակայն աշխատանքը իրեն արդարացրեց և առաջին հանգստյան օրերին ֆիլմը աշխատեց ավելի քան 40 մլն դոլար։
Entertainment Weekly-ի հետ զրույցում դերասանը նշել է, որ սիրում է իր հերոսին։ «Արդյոք ես հնարավորություն կունենամ նկարահանվել մյուս ֆիլմում, թե ոչ, դա արդեն կախված կլինի երկրպագուներից։ Եթե նրանց դուր գա ֆիլմը, իսկ ես հույս ունեմ, որ դուր կգա՝ ապա մենք հնարավորություն կունենանք շարունակել ֆիլմի նկարահանումները»։