Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ մոդել և գործարար Քենդալ Ջենները Met Gala Կստյումներ ինստիտուտի պարահանդեսին ներկայացել է անկեղծ հագուստով։ Կարմիր գորգից լուսանկարներ են հայտնվել Daily Mail-ում։
Երեկ երեկոյան Նյու Յորքում տեղի ունեցավ Met Gala Կոստյումների ինստիտուտի ամենամյա պարահանդեսը, որի թեման հանգուցյալ մոդելավորող Կարլ Լագերֆելդի ժառանգությունն էր: 27-ամյա Քենդալ Ջեները պարահանդեսի կարմիր գորգին ներկայացել է Marc Jacobs-ի սև բոդիով՝ ասեղնագործված սպիտակ օձիքով։ Աստղը տեսքն ամբողջացրել է երկարաճիտ կոշիկներով՝ ամբողջությամբ զարդարված սեւ բյուրեղներով։
Բացի Քենդալ Ջեներից, պարահանդեսին սև ու սպիտակ հագուստներ են ցուցադրել դերասանուհիներ Ջեննա Օրտեգան, Ֆլորենս Պյուն և Քրիստեն Ստյուարտը, ինչպես նաև երգչուհի Քարդի Բին և ամերիկացի դերասան, երգիչ Ջերեմի Փոփը: