
Ամերիկաբնակ եգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում ու հետեւորդների հետ կիսվել իր խոհերով։
«Այս տարին առանձնահատուկ ու շատ կարևոր տարի է ինձ համար: Դժվար է հավատալ, բայց այս տարի լրանում է իմ 50, իսկ իմ բեմական գործունեության՝ 30 տարին: Մի մեծ երազանք ունեմ, որը տարիների խորքից եկել ու հենց այս տարի իրագործվելու իր բաղձալի հերթին է սպասում: Ձեր սերն ու աջակցությունն են ինձ համար խթան լինելու: Միայն մի բան՝ ասեք, որ ինձ հետ եք»,-գրել է երգչուհին։