Լեոնարդո Դի Կապրիոն և Ջիջի Հադիդը հանդիպո՞ւմ են (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լեոնարդո Դի Կապրիոն և Ջիջի Հադիդը հանդիպո՞ւմ են

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և սուպերմոդել Ջիջի Հադիդը միասին լուսանկարվել են Նյու Յորքի Zero Bond-ում երեկույթից հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը և ներկայացնում համապատասխան լուսանկարները։

Աստղերը միասին են ժամանել երեկույթին ամենամյա Met Gala պարահանդեսից հետո։ Զույգին կրկին կասկածում են սիրավեպ ունենալու մեջ։ «Նրանք դեռ միասին ժամանակ են անցկացնում», – ասել է ինսայդերը:

2022 թվականի սեպտեմբերին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին 48-ամյա Լեոնարդո Դի Կապրիոյի և 27-ամյա Ջիջի Հադիդի սիրավեպի մասին։ Զույգը ժամադրության ժամանակ բազմիցս հայտնվել է պապարացիների տեսախցիկների առջև։ Դեկտեմբերին ինսայդերները հայտնել էին, որ մոդելը հրաժարվել է դերասանի հետ հարաբերություններից, քանի որ նրա 2-ամյա դուստրը՝ Հեյը՝ One Direction-ի նախկին մենակատար Զեյն Մալիկից, իր առաջնահերթությունն է։ Այնուամենայնիվ, նա, կարծես թե, փոխել է իր միտքը։