Անժելա Սարաֆյանը կնկարահանվի սարսափ ժանրի նոր ֆիլմում
Advertisement 1000 x 90

Անժելա Սարաֆյանը կնկարահանվի սարսափ ժանրի նոր ֆիլմում

Հոլիվուդի հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը, որը լայն լսարանին հայտնի է Westworld սերիալից, համալրել է She’s Not Gone հոգեբանական սարսափ ֆիլմի կազմը, որը The Coven-ը ներկայացնում է Կաննի շուկայում՝ համաշխարհային վաճառքի համար։ Այս մասին գրում է Screen Daily-ն։ Կայքը հայտնում է նաեւ, որ բացի Սարաֆյանից՝ ֆիլմում նկարահանվելու է նաեւ The House of Sand and Fog ֆիլմի դերասանուհի Շոհրե Աղդաշլուն։

Ֆիլմի ռեժիսորը Միքի Լեւին է, որը հեղինակել է նաեւ Rails and Ties  ֆիլմի սցենարը՝ Քեւին Բեյքոնի եւ Մարսիա Գեյ Հարդենի գլխավոր դերակատարմամբ։

She’s Not Gone ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով պետք է պայքարի իր դիվային ժառանգության դեմ եւ բացահայտի մոր գաղտնի անցյալը, որպեսզի փրկի իրեն եւ երկու մանկահասակ երեխաներին:

«Այս ժապավենը ներկայացնում է մայրերի ու դուստրերի խորը կապը, անդրադառնում ներգաղթյալ լինելու դժվարություններին եւ պատմում նախնիների ցավը հաղթահարելու մասին»,- ասել է ռեժիսորը։

news.am