Ինչպե՞ս ստուգել ծորակի ջրի որակը
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս ստուգել ծորակի ջրի որակը

Ծորակից ջրի որակը կարելի է գնահատել նաեւ տնային պայմաններում՝ չդիմելով հատուկ միջոցների եւ լաբորատորիաների օգնությանը, պնդում են փորձագետները:

Ջուրը չպետք է ունենա կողմնակի կամ սուր հոտ, օրինակ՝ քլորի հոտ։

Ժանգոտ ջուրը սովորաբար մուգ գույն ունի, եւ նստվածքը հայտնվում է բաժակի հատակին:

Ջրի մետաղական համը խոսում է երկաթի ավելցուկի մասին։

Սպասքի վրա մնացած մուգ բծերը ջրածնի սուլֆիդի հետքեր են:

Ջրի մեջ ալկալիների բարձր կոնցենտրացիան կարելի է գտնել այն ալյումինե ամանի մեջ լցնելով: Նման սպասքի մեջ փրփուրը կձեւավորվի առանց լվացող միջոցի։

Այս նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ վերացնել դրանք, խորհուրդ են տալիս փորձագետները, քանի որ անորակ ջրի օգտագործումը կարող է առողջական խնդիրների հանգեցնել:

news.am