Ինչպես կարգավորել քունը․ խորհուրդներ մասնագետից
Advertisement 1000 x 90

Ինչպես կարգավորել քունը․ խորհուրդներ մասնագետից

Սոմնոլոգ Սոֆյա Չերկասովան news.ru-ի հետ զրույցում անդրադարձել է քնի կարգավորման հարցին՝ նշելով պարզ միջոց, որը կօգնի արագ հանգստանալ ու կարգավորել քունը։

Մասնագետի խոսքով՝ տագնապի ու անհանգիստ քնի դեպքում առաջին հերթին հարկավոր է հիշել շաբաթական 4-5 անգամ 30-60 րոպե տևողությամբ ֆիզիկական ակտիվության մասին, ինչը կօգնի հաղթահարել անհանգստությունն ու վերամշակել «սթրեսի հորմոնը»՝ կորտիզոլը, ինչպես նաև կապահովի առողջ քունը։

«Ռեժիմը, օրվա երկրորդ կեսին կոֆեինի սահմանափակումը, տեղեկատվական «դետոքսը»՝ մասնավորապես, համացանցում ավելորդ ժամանակ անցկացնելուց հրաժարվելն ու հանգիստ երեկոն այն ամենն են, ինչը կօգնի խուսափել անհանգստությունից», – բացատրել է Չերկասովան:

Անդրադառնալով խնդրի դեղորայքային բուժմանը՝ մասնագետն ընդգծել է, որ դեղամիջոցները կարող են օգնել, եթե առկա է տագնապային խանգարում, սակայն նման դեղերը կարող է նշանակել միայն բժիշկը:

tert.am