
Գաստրոէնտերոլոգ Նատալյա Սլյունյաևան պատմել է՝ որ հիվանդություններին են բնորոշ Թերիի եղունգները և ինչով է այս խնդիրը դրսևորվում։
Ինչպես նշել է բժիշկը aif.ru-ի հետ զրույցում, Թերիի եղունգները վիճակ է, որի դեպքում եղունգների մեծ մասը սպիտակում է՝ բացառությամբ ծայրի հատվածի կարմիր կամ վարդագույն շերտի: Բացի այդ, հիվանդությունը բնորոշվում է նաև եղունգի գույնի խամրածությամբ ու վերին սպիտակ հատվածի անհետացմամբ։
Առավել հաճախ այս ինդիրն ի հայտ է գալիս լյարդի հիվանդությունների, ցիռոզի կամ լյարդի հյուսվածքների սպիացման դեպքում: Բացի այդ, նմանատիպ խնդիր կարող է նկատվել նաև վիրուսային հեպատիտի, ՄԻԱՎ-ի, երիկամային անբավարարության, տուբերկուլյոզի և 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում:
Ինչպես հավելել է մասնագետը, մեծ մասամբ այս խնդիրը զարգանում է համակարգային հիվանդության հատևանքով։