Ավստրալիայում երկու կոկորդիլոսի ներսում անհայտ կորած տղամարդու մնացորդներ են հայտնաբերվել, գրում է Complex-ը։ Հաղորդվում է, որ մահացածը գնացել էր ձկնորսության և անհետացել։
Ոստիկանությունը հավելել է, որ երկու կոկորդիլոսի ներսում հայտնաբերել են ձկնորսի մնացորդները, որոնց էվթանազիայի են ենթարկել վայրի բնության համայնքի ներկայացուցիչները։ ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ մարմնի մնացորդները պատկանում են անհետ կորած Քևին Դարմոդիին։
Քևինի ընտանիքի խոսքով՝ տղամարդը գնացել էր ձկնորսության և անհետացել։ Դարմոդին պլանավորում էր ձուկ որսալ մի վայրում, որը հայտնի է կոկորդիլոսների բարձր ակտիվությամբ:
Ոստիկանության տեսուչ Մարկ Հենդերսոնը իրադարձությունն անվանել է «ողբերգական ավարտ»։