Steptohealth.ru կայքը գրում է, որ կանայք հաճախ են հանդիպում փորկապության խնդրին: Խնդիրն այժմ ամենատարածվածներից է: Աշխարհում բնակչության 20 տոկոսն այսպիսի խնդիրներով է տառապում, նրանց մեծ մասը կանայք են: Կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ այդ խնդրից ազատվելու համար:
- Ամբողջական նախաճաշը պետք է սննդակարգի պարտադիր մաս դառնա: Առավոտյան նախաճաշելն անգնահատելի է օրգանիզմի համար:
- Մարդիկ սխալ են գործում՝ ընթրիքին մեծ քանակով մթերք օգտագործելով: Սա, իհարկե, հաճախ կապված է նրա հետ, որ աշխատանքային ծանր գրաֆիկի պատճառով մարդիկ չեն հասցնում մինչև դրա ավարտը սնունդ օգտագործել: Հարկավոր է հիշել, որ երեկոյան աղիների աշխատանքը դանդաղում է, և բժիշկները խորհուրդ են տալիս ուտել քնելուց նվազագույնը 2 ժամ առաջ՝ ընտրելով թեթև մթերքներ:
- Բանջարեղենը հիանալիորեն կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը: Բանջարեղենի մի մասը դրական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա:
- Օրգանիզմի վրա ազդեցություն են ունենում նաև մրգերը: Խնձորը, սալորը, տանձը նախընտրելի է օգտագործել կեղևով:
- Ուշադիր եղեք դիետաներ ընտրելիս: Յուրաքանչյուր անգամ, երբ որոշում եք դիետա պահել, համոզվեք, որ ձեր կողմից օգտագործվող սննդի մեջ լինեն անհրաժեշտ քանակով վիտամիններ, հանքանյութեր, սպիտակուցներ և պրոտեիններ:
- Փորկապության դեպքում կարող է օգնել նաև ձիթապտղի յուղը:
- Փորկապության դեմ պայքարելու համար սննդակարգից հանեք այն բոլոր մթերքները, որոնք օրգանիզմը դժվար է մարսում: Քաղցրեղենը, կիսաֆաբրիկատները, ռաֆինացված ալյուրը չափազանց շատ շաքար և ճարպեր են պարունակում:
- Ֆիզիկական ակտիվությունն օգտակար է բոլորին: Ամեն օր կես ժամ նվիրեք զբոսանքին, հեծանիվ քշելուն, լողին կամ այլ սպորտաձևերի: