79-ամյա դերասան Ռոբերտ Դե Նիրոն ET Canada-ին ասել է, որ յոթերորդ անգամ հայր է դարձել։ Նա ուղղել է լրագրողին, ով ասել էր, թե արտիստը վեց երեխա ունի։ Թե ով է երեխայի մայրը, հայտնի չէ։
Նա նաև խոստովանել է, որ նախընտրում է լինել սիրող ծնող և խիստ չլինել, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է։
Դե Նիրոն երկու անգամ ամուսնացած է եղել։ Իր առաջին կնոջից՝ Դայան Էբոթից, նա ունի երկու երեխա՝ 51-ամյա Դրենան և 46-ամյա Ռաֆայելը։ Երկրորդ կնոջից՝ Գրեյս Հայթաուերից՝ 25-ամյա Էլիոթը և 11-ամյա Հելենը։ Դե Նիրոն նաև երկվորյակ որդիներ է ունեցել նախկին ընկերուհի Թուկի Սմիթից: Երիտասարդներն այժմ 27 տարեկան են։