Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու գործող սահմանափակումները էապես ազդել են Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ բանկերով դրամական փոխանցումների համակարգի վրա: Այսօր շուկայում գործում են դրամական փոխանցումների սահմանափակ տարբերակներ, որոնց վերաբերյալ բանկերից անընդհատ ճշտումներ է պետք իրականացնել, բացի այդ հասարակ փոխանցումը բավականին մեծ քաշքշուկ է ենթադրում և սովորականից ավելի երկար է տևում։
Չնայած դրան զգալիորեն աճել են ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից՝ արտասահմանյան երկրներից ստացվող և ՀՀ-ից դուրս փոխանցվող գումարների ծավալները։ Նշենք, որ վերոնշյալ փոխանցումները ներառում են ինչպես ոչ առևտրային, այնպես էլ առևտրային բնույթի տարատեսակ հոսքեր։
Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տրանսֆերտների տարեկան վիճակագրության, 2022 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 5 մլրդ 190 մլն դոլար, ըստ որի՝ միայն Ռուսաստանից փոխանցվել է 3 մլրդ 598 մլն դոլար: 2021 թվականի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 2.5 անգամ: Իսկ միայն Ռուսաստանից ուղարկված գումարն աճել է 4 անգամ: 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 453 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 51 մլն դոլարով: Ինչպես ցույց են տալիս տվյալները, 2022-ի փոխանցումների 70%-ի աղբյուրը Ռուսաստանն է:
Այս իրավիճակում մասնավոր անձանց համար կենսական նպատակներով փոխանցվող գումարները, ըստ շուկայի հետազոտության կատարվում է արագ դրամական փոխանցումների համակարգերով, որոնք համեմատաբար ավելի արագ և մատչելի են։
Բայց այսօր դրամական փոխանցումների ոլորտում բացի բանկերից և արագ դրամական փոխանցումների համակարգերից կան նաև թվային ֆինտեխ լուծումներ, որոնք համադրում են մատչելիությունը, արագությունը և առավելագույն հարմարավետությունը հաճախորդների համար (և ուղարկողների, և ստացողների), քանի որ փոխանցումները կատարվում են վայրկյանների ընթացքում բջջային հավելվածի միջոցով։
Ռուսաստանից Հայաստան գումար փոխանցելու համար օրինակ կարելի է օգտվել ռուսական IDpay հավելվածից, որը գործարկվել է 2020 թ-ից և հնարավորություն է տալիս իրականացնել ակնթարթային փոխանցումներ ցանկացած ռուսական բանկային քարտից ցանկացած հայկական բանկային քարտի: Փոխանցման այս տարբերակը տարբերվում է նրանով, որ Ռուսաստանից գումար փոխանցողը պետք է պարզապես ունենա IDpay հավելվածը և դրան կցի իր ռուսական ցանկացած բանկի քարտը։ Փոխանցումը իրականացվում են միայն ՌԴ ռուբլով ընդամենը 0,9% փոխանցման միջնորդավճարով, իսկ ամսական սահմանաչափը հասնում է մինչև 1 մլն ՌԴ ռուբլի։
2023 թվականի ընթացքում Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումները նույնպես ունեն աճի միտում և այս պարագայում կարևոր է, որ գործի մի համակարգ, որը չի տուժի ոչ մի տեսակի պատժամիջոցներից և փոխանցումներն էլ կիրականացվեն արագ, հուսալի, հարմար և շուրջօրյա՝ մեկ հարթակի միջոցով: