Միզամուղների չարաշահումը կարող է իշեմիկ կաթվածի կամ երիկամների դիսֆունկցիայի պատճառ դառնալ․ նեֆրոլոգ
Advertisement 1000 x 90

Միզամուղների չարաշահումը կարող է իշեմիկ կաթվածի կամ երիկամների դիսֆունկցիայի պատճառ դառնալ․ նեֆրոլոգ

Ավելորդ քաշի դեմ պայքարում մարդիկ հաճախ նաև միզամուղ դեղամիջոցներ են ընդունում, սակայն նեֆրոլոգ (երիկամաբան) Եկատերինա Կորսևան «Մոսկվա 24»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ խնդիրների կարող է հանգեցնել միզամուղների անկանոն ընդունումը։

Մասնագետի խոսքով՝ նման դեղորայքի չարաշահումը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման, ինչն էլ կարող է դառնալ թրոմբոզի պատճառ։ Այս դեղամիջոցների ընդունման հետևանք կարող են դառնալ իշեմիկ կաթվածն ու թոքերում թրոմբի առկայությունը։

Միզամուղներն օրգանիզմից դուրս են բերում կալիումն ու նատրիումը, ինչը հանգեցնում է էլեկտրոլիտների պակասի, մինչդեռ նման վիճակը հղի է սրտի հետ կապված խնդիրներով, իսկ որոշ դեպքերում անգամ սրտի կանգով։

Բացի այդ, միզամուղների ընդունումը վտանգավոր է նաև երիկամների համար, քանի որ հանգեցնamւմ է դրանց դիսֆունկցիայի, ինչի հետևանքով մարդը կարող է դիալիզի կարիք ունենալ արյունն ավելորդ ջրից մաքրելու համար։ Ավելին, եղել են դեպքեր, երբ նույնիսկ երիկամի փոխպատվաստման կարիք է եղել, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է չչարաշահել միզամուղները։

tert.am