Աղիքային գրիպի և սննդային թունավորման ախտանշանները նման են։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվայի» հետ զրույցում հայտնել է թերապևտ Նադեժդա Չերնիշովան՝ ներկայացնելով հիվանդությունների միջև հիմնական տարբերությունները։
Բժշկի խոսքով՝ թունավորման ժամանակ նկատվում է սրտխառնոց, փսխում ու աղիների աշխատանքի հետ կապված խնդիրներ, սակայն միևնույն ժամանակ ընդհանուր ինքնազգացողության վատթարացում չի նկատվում:
Ինչ վերաբերում է աղիքային գրիպին, ապա այս դեպքում, ինչպես նշում է Չերնիշովան, հիվանդը կարող է գանգատվել մկանային ցավերից, հազից, թուլությունից ու գլխացավերից։
«Եթե հիվանդություններից ցանկացածի դեպքում նկատվում է հաճախակի փսխում և փորլուծություն, ապա ավելի լավ է բժիշկ կանչել, քանի որ մեծ է օգտակար նյութեր կորցնելու հավանականությունը», – նախազգուշացրել է բժիշկը՝ հավելելով, որ նման խնդիրների դեպքում միայն մասնագետը կարող է հստակ ախտորոշում տալ։