«Ինձ ասացին, որ պարտվել եմ». Դոլֆ Լունդգրենը քաղցկեղի դեմ պայքարի մասին
Advertisement 1000 x 90

«Ինձ ասացին, որ պարտվել եմ». Դոլֆ Լունդգրենը քաղցկեղի դեմ պայքարի մասին

Ամերիկացի դերասան Դոլֆ Լունդգրենը վերջին ութ տարիների ընթացքում պայքարում էր քաղցկեղի դեմ։ Բժիշկներն առաջին անգամ հայտնաբերել են նրա երիկամի չարորակ ուռուցքները դեռ 2015 թվականին։ Չնայած բուժմանը, հիվանդությունն ի հայտ է եկել 2020 թվականին, իսկ բժիշկները նրա երիկամում ու լյարդում հայտնաբերել են վեց մետաստազներ։

Չարորակ նորագոյացությունը մեծ է եղել, ուստի այն հնարավոր չի եղել հեռացնել վիրահատության միջոցով։ Դերասանը ստիպված է եղել քիմիաթերապիայի կուրս անցնել, ինչի պատճառով նրա մոտ առաջացել են տհաճ կողմնակի բարդություններ։

Այսպիսով, նա չէր կարողանում ուտել, ցավում էին նաեւ բերանը, ձեռքերն ու ոտքերը։ Դոլֆն արագորեն կորցնում էր քաշը, եւ որոշ ժամանակ անց բժիշկներն ասացին, որ նա պարտվել է քաղցկեղի դեմ պայքարում։

«Ես կարծում էի, որ դա հաստատ է: Եվ ես մտածեցի, որ ես հրաշալի կյանք եմ ունեցել։ Ես հինգը մեկում կյանք եմ ապրել: Այնպես որ, դա ինձ չի զայրացրել»,- խոստովանել է դերասանը Գրեմ Բենսինգերի YouTube-յան շոուի ժամանակ։

Լավագույնի հանդեպ հավատն օգնեց Լունդգրենին պայքարել սարսափելի հիվանդության դեմ: Նա չհուսահատվեց եւ շուտով մասնագետներից լսեց այն նվիրական խոսքերը, որ չարորակ ուռուցքները նվազել են 20-30%-ով։

Այժմ դերասանը կարող է վիրահատվել եւ հեռացնել ուռուցքը։ Դոլֆն ասում է, որ սկսել է շատ ավելի գնահատել կյանքը եւ ուրախ է իր բախտի համար։ Միաժամանակ, դեկտեմբերի 20-ին էկրան կբարձրանա «Աքվամեն» ֆիլմի երկրորդ մասը, որում դերասանը կվերադառնա՝ խաղալու թագավորի դերը։

news.am