Ինչ վտանգավոր խնդիրներով կարող է պայմանավորված լինել քորը
Advertisement 1000 x 90

Ինչ վտանգավոր խնդիրներով կարող է պայմանավորված լինել քորը

Թերապևտ Ալեքսեյ Խուխրևի խոսքով՝ քորը կարող է վկայել քրոնիկ հեպատիտի մասին։ Նրա խոսքով՝ մարդու լյարդը կատարում է «գործարանի» գործառույթ՝ դուրս բերելով օրգանիզմից բոլոր վնասակար տարրերը։ Եթե լյարդը չի կարողանում կատարել իր գործառույթները, ապա խնդիրները կուտակվում են և ի հայտ են գալիս տհաճ ախտանշաններ, այդ թվում՝ քոր, գրում է doctor.rambler.ru-ն։

Բացի այդ, քորով կարող է դրսևորվել նաև երիկամային անբավարարությունը։ Ինչպես նշել է մասնագետը, այս հիվանդության զարգացման ուշ փուլերում հիվանդի մոտ կարող է նկատվել ուրեմիկ քոր, որը շատ տհաճ զգացողություններ կառաջացնի։

Քորին կարող են բախվել նաև տարեցները։ Ընդ որում՝ ծերունական քորը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ քնի և անգամ կյանքի որակի վրա, մինչդեռ այն պայմանավորված չի լինի որևէ որոշակի խնդրով։

Բժիշկը նաև հիշեցրել է, որ քորն ինքնին արդեն իսկ հիվանդութուն է, որը կարող է զգալի հյուծել մարդուն։ Ընդ որում, դրա բուժումը անհատական է կազմվում և լինում է բավական բարդ ու տևական։ Որոշ դեպքերում հիվանդին նշանակում են հորմոնալ թերապիա, որոշ դեպքերում՝ հակահիստամինային դեղեր, իսկ երբեմն էլ՝ դեղորայք, որն ազդում է վեգետատիվ նյարդային համակարգի վրա։

tert.am