Թագուհի Շառլոտայի մասին «Բրիջերթոնները» սերիալի սփին-օֆֆը թողարկումից հետո չորս օրվա ընթացքում դիտել են 150 միլիոն ժամ
Advertisement 1000 x 90

Թագուհի Շառլոտայի մասին «Բրիջերթոնները» սերիալի սփին-օֆֆը թողարկումից հետո չորս օրվա ընթացքում դիտել են 150 միլիոն ժամ

Թագուհի Շառլոտա. Բրիջերթոնների պատմությունը» մինի սերիալը, որը Շոնդա Ռայմսի «Բրիջերթոնները» հիթի պրիֆվելն է, մայիսի 4-ին Netflix-ի հեռարձակման առաջին չորս օրվա ընթացքում հավաքել է 148,28 միլիոն ժամ դիտում: Այս մասին են վկայում հենց առցանց կինոյի հրապարակած տվյալները։

Ըստ IndieWire-ի՝ «Թագուհի Շառլոտա»-յի արդյուները զիջում են 2023 թվականին Netflix-ի մյուս հայտնի թողարկումներին՝ «Գիշերային գործակալը» մարտաֆիլմին (168 միլիոն ժամ մեկնարկից), «Ջինին եւ Ջորջիան» դրամայի երկրորդ սեզոնին (180 միլիոն ժամ) եւ «Outer Banks» արկածային շոուի երրորդ եերաշրջանին (154 միլիոն ժամ): Սակայն, նշում է թերթը, արժե հաշվի առնել, որ բոլոր երեք դեպքերում էլ խոսքը տասը դրվագանոց սեզոնների մասին է, մինչդեռ թագուհի Շառլոտում կա ընդամենը վեց դրվագ։

Շոուի հաջողությունը, նշում է IndieWire-ը, թելադրված էր օրիգինալ «Բրիջերթոններ»-ի երկու եթերաշրջանների մեծ ժողովրդականությամբ, որոնք շարունակում են մնալ ծառայության ամենադիտված շոուներից մեկը (625 միլիոն ժամ առաջին սեզոնի համար եւ 656՝ երկրորդի):

Ըստ շոուի սյուժեի՝ երիտասարդ Շառլոտան, իր կամքին հակառակ նշանված անգլիացի տիրակալ Ջորջ III-ի հետ, ժամանում է Լոնդոն, որտեղ պարզվում է, որ նա այնքան էլ այն անձնավորությունը չէ, որին սպասում էին թագավորական ընտանիքի անդամները։ Երբ նա հաստատվում է իր նոր պալատում, հասարակության եւ ամուսնության մեջ, Շառլոտան դառնում է Եվրոպայի ամենաշքեղ միապետներից մեկը:

news.am