Quite luxury-ն այս սեզոնին ամենից շատ հանդիպող արտահայտությունն է։ Այն բնութագրում է այժմյան նորաձեւության առաջատար միտումը։ Յանայից բացի ուրիշ էլ ո՞վ գիտի հագնվել ոճային եւ առանց պիտակների։
Յանայի կերպարներում մեզ դուր է գալիս պարզությունը՝ ինչպես ընտրված գունապնակում, այնպես էլ՝ ձեւվածքներում: Այո, նույնիսկ նրա ինստագրամյան նկարները բացարձակ գերծանրաբեռնված չեն, բայց այնքան գեղագիտական են:
Կերպարներից ոչ մեկը միապաղաղ չէ։ Յանան սիրում է գույներ ավելացնել իր հանդերձանքին․ հյուսվածքային պայուսակներ, վառ վերնաշապիկներ կամ զանգվածային ականջօղեր՝ այս ամենը մեղմացնում է խիստ համադրությունները՝ կերպարին հաղորդելով մի քիչ թեթեւություն։
Շատ շուտով օդում կլինի +35 աստիճան։ Այդ իսկ պատճառով ավելի լավ է գտնել թեթեւ սարաֆան, որը կարելի է կրել եւ՛ խնջույքի ժամանակ, եւ՛ աշխատավայրում։ Սովորում ենք առանց ջանքերի գեղեցիկ տեսք ունենալ մեր այսօրվա հերոսուհու հետ:
Այն, որ Յանան ոչ պաշտոնական թրենդսեթեր է, անվիճելի փաստ է: Ահա մի վառ օրինակ. նա բալետային կոշիկներ էր հագնում դեռեւս անցյալ տարի, երբ դրանք հանրաճանաչության գագաթնակետին չէին:
Ի հավելում այս ամենի՝ աղջիկը նաեւ օրիգինալ մոտեցում ունի ոճային կերպարներին։ Օրինակ՝ պարզ շարժումով շարֆը վորածվել է թրենդային գոտու։