Հնդկաստանը Մեծ Բրիտանիայից կպահանջի վերադարձնել Կոհինուրը եւ այլ լեգենդար գանձեր. ԶԼՄ
Advertisement 1000 x 90

Հնդկաստանը Մեծ Բրիտանիայից կպահանջի վերադարձնել Կոհինուրը եւ այլ լեգենդար գանձեր. ԶԼՄ

Հնդկաստանը Մեծ Բրիտանիայից կպահանջի վերադարձնել գաղութատիրության դարաշրջանում երկրից տարված լեգենդար գանձերը։

Հնդկաստանի իշխանությունների գլխավոր նպատակը Կոհինուր ադամանդը վերադարձնելն է, այն թագի թանկարժեք քարերից մեկն է, որը ներկայում գտնվում է թագավորի վստահելի տնօրինության տակ՝ հազարավոր այլ նմուշների հետ միասին, որոնք կայսերական հետազոտողների կողմից բերվել են Բրիտանիա շատ տարիներ առաջ։

The Telegraph-ի տեղեկացմամբ՝ Հնդկաստանի օտարերկրյա դիվանագետները կատարելու են առաքելություն, որը նրանք անվանում են «հաշտեցում» անցյալի հետ, եւ որը, ինչպես ընդունված է կարծել, հայրենադարձության հայց է, որին բախվել է Մեծ Բրիտանիան։

Պատմական գանձերի վերադարձը վարչապետ Նարենդրա Մոդիի վարչակազմի գլխավոր նպատակն  է։

Այս հարցը կարող է խանգարել դիվանագիտական բանակցություններին Մեծ Բրիտանիայի եւ Հնդկաստանի միջեւ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսին է առեւտուրը, գրել է բրիտանական ԶԼՄ-ն։

Հնդկաստանի մշակույթի նախարարության քարտուղար Գովինդ Մոհանը հայտարարել է, որ գանձերի վերադարձը կարեւոր դեր կխաղա Հնդկաստանի արտաքին քաղաքականությունում։

Մշակույթի նախարարության բաժանմունքը՝ Հնդկաստանի Հնագիտական ծառայությունը, կգլխավորի առարկաները վերադարձնելու ջանքերը։

Օքսֆորդի Աշմոլին թանգարանին արդեն դիմել են բրոնզե կուռքի առիթով, որը տարվել է Հնդկաստանի հարավի տաճարից։

Բայց հենց Հնդկաստանի իշխանություններն են համակարգելու գանձերի վերադարձի ջանքերը, որոնք երկրից տարվել են բրիտանական կառավարման տարիներին։

Կոհինուր ադամանդը (105 կարատ) մի ժամանակ փայլատակել է Մեծ Մողոլների կայսրերի Սիրամարգի գահին։ Այն պահել են հնդիկ կառավարիչները, հետո հանձնվել է Օստ-Հնդկական ընկերությանը, իսկ Փենջաբի անեքսիայից հետո բաժին է հասել Վիկտորյա թագուհուն։

Թանկարժեք քարը զարդարել է Մարիա թագուհու թագը, բայց չի ներկայացվել անցած շաբաթվա թագադրրության ժամանակ։

news.am