Քիմ Քարդաշյանը բացահայտել է իր գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը բացահայտել է իր գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը

Քիմ Քարդաշյանի հաջողության գաղտնիքներից մեկը նրա բարակ իրանն է: Իր կազմվածքի այս առանձնահատկությունը Քարդաշյանը հաճախ է ընդգծում՝ կրելով  հատուկ ընտրված զգեստներ, իսկ այսօր նա Instagram–ում լուսանկար է տեղադրել, որը,  կարծես թե, բացահայտում է, թե ինչի շնորհիվ է    իրանն այդքան բարակ երևում:

36-ամյա Քիմ Քարդաշյանն այս լուսանկարում հատուկ գոտիով է, որը շատ նման է կորսետի: Նա պատմել է նաև, որ միշտ կրում է այդ գոտին ու պատրաստ է գովազդել այն:

Հետաքրքիրն այն է, որ Քարդաշյանների ընտանիքի մյուս անդամները ևս այսպիսի գոտիներ են կրում: Քորթնին, Քլոեն և Քայլին տարբեր օրերի լուսանկարվել են այսպիսի գոտիներով և այդ լուսանկարները տեղադրել սոցցանցում: