Ուրիշի կարծիքից կախվածությունը կարող է նվազեցնել ինքնագնահատականը և զարգացնել բազմաթիվ բարդույթներ և ֆոբիաներ, զգուշացրել է նյարդահոգեբան Բիբիգուլ Կուշալիևան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա պատմել է նման կախվածության պատճառների մասին։
Նյարդահոգեբանի խոսքով՝ մարդիկ կախվածության մեջ են ընկնում այն բանից, թե ինչ են մտածում իրենց մասին ուրիշները, երբ ուրիշների ցանկություններն իրենց ցանկություններից ավելի կարևոր են թվում։
«Իհարկե, լինում են դեպքեր, երբ ստիպված ես լինում անել այն, ինչ քեզ դուր չի գալիս։ Ուստի ստուգեք, թե որքան հաճախ եք անտեսում ձեր կարիքները՝ հօգուտ ուրիշների հավանության», – ասել է նա:
Մանկուց շատերը սովոր են գովասանքի արժանանալ կատարած յուրաքանչյուր աշխատանքի համար։ Ցածր ինքնագնահատականով մարդիկ դա շարունակում են նաև հասուն տարիքում: Նրանց համար դժվար է ընտրություն կատարել, քանի որ վախենում են, որ ինչ-որ մեկն իրենց կկշտամբի։
«Դուք պետք է ավելի վստահ դառնաք: Նույնիսկ եթե ինչ-որ բան չստացվեց, դա ձեր սեփական որոշումն ու փորձն է»,-ասել է մասնագետը:
Մարդը, ով իր անհատականությունն անհետաքրքիր է համարում, նաև կախվածություն է զարգացնում այլ մարդկանց տեսակետից, ասում է Կուշալիևան։ Այս դեպքում կախյալ անձը փորձում է իրենից ստեղծել այնպիսի անձնավորություն, որը կգոհացնի բոլորին։
«Անհնար է լավը լինել բոլորի համար: Օրինակ՝ մեկին դուր կգա ձեր ստեղծագործական էներգիան, իսկ երկրորդը կասի, որ դուք լուրջ մարդ չեք։ Ոմանց համար դուք իդեալական արտաքին ունեք, իսկ մյուսը կասի, որ սովորական եք։ Ուսումնասիրեք ինքներդ ձեզ՝ ինչ եք սիրում, ինչն է ձեզ ոգեշնչում, ինչն է ձեզ համար անընդունելի և ինչ կցանկանայիք փորձել»,-խորհուրդ է տվել մասնագետը։