Կրթաթոշակ ստացողների ցանկն ու պահանջները փոփոխվում են․ սահմանվել են նոր չափեր, ընտրվել առաջնահերթ մասնագիտությունները
Advertisement 1000 x 90

Կրթաթոշակ ստացողների ցանկն ու պահանջները փոփոխվում են․ սահմանվել են նոր չափեր, ընտրվել առաջնահերթ մասնագիտությունները

ԿԳՄՍ նախարարության առաջարկով կվերանայվի կրթաթոշակային քաղաքականությունը, մասնավորապես՝ բնագիտական, մաթեմատիկական, ճարտարագիտական մասնագիտություններ ընտրած ուսանողների համար կսահմանվի ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց առաջիմություն ունեցողների համար՝ 77 հազար դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

Ինչպես նախագիծը ներկայացնելու ընթացքում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գործող քաղաքականությունը՝ ըստ որի 4-5 հազար դրամ է կազմում կրթաթոշակը, ո՛չ կրթության, ո՛չ էլ կյանքի որակի վրա չի ազդում, բայց պետության վրա զգալի ծախս է լինում՝ տարեկան 546 մլն դրամ։

«Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել կրթաթոշակային քաղաքականությունը վերանայել՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները։ Առայժմ դա կարվի պետության համար կարևոր ու առաջնահերթ մասնագիտությունների սահմանմամբ․ առաջին փուլում ըտրվել են բնագիտական, ճարտարագիտական, մաթեմատիկական մանագիտությունները։ Այդ որոլորտներում աշխատող ուսուցիչների տարիքը վկայում է, որ կարճ ժամանակ անց մասնագետների խնդիր ենք ունենալու։ Ըստ այդմ՝ այդ մասնագիտություններն ընտրած ուսանողների համար առաջարկում ենք սահմանել ամսական 70 հազար կթաթոշակ, իսկ գերազանց առաջադիմւոն պարագայում ՝77 հազար դրամ»,-նշեց նախարարը և ավելացրեց, որ առաջին տարում նշված մասնագիտություններն ընտրած բոլոր ուսանողները կստանան կրթաթոշակ, իսկ երկրորդ տարուց արդեն՝ ըստ առաջադիմության։

Անդերասյանը նաև նշեց, որ հաշմանդամություն ունեցող ուսանողների մասով նույնպես քաղաքականությունը կփոխվի․ նրանք ամսական 50 հազար դրամ կստանան։

Այդ կետի հետ, սակայն, Փաշինյանը, չհամաձայնեց․

«Հետագայում հաշմանդամների կրթաթոշակների հետ կապված քաղաքականությունը պետք է սրբագրվի»։ Չպետք է հարցնեն՝ ինչու ես կրթաթոշակ ստանում, ինքն էլ պատասխանի՝ որովհետև հաշմանդամ եմ։ Այս ոլորտում գլխավոր մեսիջը պետք է լինի կրթությունը։ Եթե սոցիալապես անապահով է ուսանողը կամ հաշմանդամ, այդ հարցերչով սոցապ նախաարությունը պետք է զբաղվի, իսկ ուսանողը կրթաթոշակ պետք է ստանա այն դեպքում, երբ լավ է սովորում»։