«Կարգին» թիմի թողարկած «Սուպեր մամա» ֆիլմը մեծ հաջողություն վայելեց: Իր հարցազրույցներից մեկում ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանը նշել էր, որ ֆիլմը ռեկորդային քանակությամբ տոմսեր է վաճառել:
Նախոդ տարի «Կարգին» թիմը սկսեց աշխատել ֆիլմի երկրորդ մասը նկարահանելու ուղղությամբ: 2016-ի Ապրիլյան պատերազմի պատճառով ֆիլմի աշխատանքները կիսատ մնացին։
Tert.am Life-ը դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր ունեցավ ֆիլմը և պարզեց, որ նախապատրաստական աշխատանքները վերսկսվել են:
««Սուպեր մամա 2» ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Ամենայն հավանականությամբ, ամռանը կկայանան ֆիլմի նկարահանումները, իսկ աշնանը կհանձնենք հանդիսատեսի դատին»,- հայտնեց նա:
«Սուպեր մամա 2»-ում կխաղան առաջին ֆիլմի հիմնական դերակատարները՝ Հայկ Մարությանը, Անի Խաչիկյանը, Գարիկը, Արման Նավասարդյանը, Լևոն Հարությունյանը, Անդոն ու Ռաֆոն: Թե ովքեր կմարմնավորեն նոր հերոսներին, Հայկն առայժմ չգիտի: «Կլինեն շատ նոր հերոսներ, սակայն քասթինգը դեռևս չենք արել»,- եզրափակեց դերասանը: