Մել Գիբսոնի նոր ֆիլմը սենսացիա է դարձել Վենետիկում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մել Գիբսոնի նոր ֆիլմը սենսացիա է դարձել Վենետիկում

Վենետիկի կինոփառատոնի սենսացիաները շարունակվում են: 73 –րդ կինոփառատոնի կարմիր գորգուղու աստղերը, որոնք այցելել էին Մել Գիբսոնի նոր «Խղճի մտոք» (Hacksaw Ridge) ֆիլմի պրեմիերային, ավարտին՝ ըստ Deadline-ի՝ 10 րոպե շարունակ ծափահարում էին, իսկ դերասաններին ու ռեժիսորին հրավիրել էին բեմ բարձրանալ: Ֆիլմը ներկայացնում է իրական պատմություն, պատերազմի հերոս, Պատվո մեդալի արժանացած շարքային Դեսմոնդ Թ. Դոսսի մասին։ Իր կրոնական համոզմունքներից ելնելով նա հրաժարվել է  զենք կրել և հակառակորդին սպանել, ինչի պատճառով տեղափոխվել է բուժմաս)։

663919929CL00106_Hacksaw_Ri

ITALY-CINEMA-FESTIVAL-VENICE

808cdfcce9e12b158f30493fd96ec008

Նման հաջողություն 60-ամյա Մել Գիբսոնի ֆիլմի համար ոչ ոք չէր կանխատեսել:

663919697CL00023_Hacksaw_Ri

hacksawridge_markrogers_d0a9525

Մի քանի պարբերականներ միանգամից գնահատել էին Գիբսոնի ֆիլմը՝ հայտնելով, որ այն կարող է համարձակորեն հավակնել «Օսկարի»՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի այս տարվա նոյեմբերին։