Ամերիկյան «Ընկերներ» սերիալի աստղ Մեթյու Փերին մահացել է «կետամինի սուր ազդեցությունից», ասվում է Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննության հայտարարության մեջ, գրում է dailymail.co.uk-ը:
Դերասանի մահվանը նպաստել են նաև «սրտի իշեմիկ հիվանդությունը և օփիոիդների ազդեցությունը», սակայն մահն առաջին հերթին պայմանավորված է եղել կետամինի «սուր ազդեցությամբ», որով նա «բուժվել է դեպրեսիայից»։
Մասնագետները նաև նշել են, որ Փերիի արյան մեջ հայտնաբերված կետամինի մակարդակը համարժեք է ընդհանուր անզգայացման ժամանակ օգտագործվող քանակությանը:
Մեթյու Փերին մահացել է հոկտեմբերի 28-ին 54 տարեկանում։ Փերիի դին գտել են իր տան ջակուզիում։