Տևական ժամանակ է՝ «Շանթ» հեռուստաընկերությունը կրկնում է «Կասկածելի երեկո» հաղորդման հին թողարկումները: Խոսակցություններ են տարածվել, որ հաղորդումը փակվել է:
«Մարտին արդեն եթերում կլինեն «Կասկածելի երեկոյի» նոր թողարկումները: Հաղորդման մեջ փոփոխություններ չեն նախատեսվում, բաժիններ չեն ավելանալու կամ պակասելու: Կլինեն նոր հյուրեր, հետաքրքիր ու զավեշտալի իրավիճակներ, որոնք ինքնին կապահովեն հաղորդման թարմությունը»,- ասաց Ծովինարը: