iPhone սմարթֆոնները լավ պաշտպանված են կիբեռսպառնալիքներից, սակայն էլիտար հաքերները, այդուհանդերձ, պարբերաբար կոտրում են դրանք: Այս մասին գրում է Macworld-ը։
Չնայած iPhone-ները ունեն այնպիսի սարքերի համբավ, որոնց համար վիրուսներ գոյություն չունեն, Macworld-ը գրում է, որ դա այդպես չէ։ Apple-ի սմարթֆոնների համար կա վնասակար ծրագրեր, սակայն դրանք պատահաբար ներբեռնելը գրեթե անհնար է։
Որպես կանոն, iPhone-ի վիրուսների տարածմամբ զբաղվում են էլիտար հաքերները։ Նրանք դա անում են տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներին, նրանց շրջապատին և այլ ազդեցիկ մարդկանց լրտեսելու նպատակով։ Նման հարձակումների վառ օրինակը, ըստ Macworld-ի, մի շարք սկանդալներ են, որոնք կապված են իսրայելական NSO Group ընկերության կողմից մշակված Pegasus լրտեսող ծրագրերի վիրուսով iPhone-ի վարակման հետ:
«Ինչպես մենք պարզեցինք, iOS-ի համար վիրուսները հազվադեպ են, և որտեղ դրանք հայտնաբերվում են, դրանք չեն ազդում սովորական iPhone օգտատերերի վրա: Սակայն դա չի նշանակում, որ Apple-ի սմարթֆոնների օգտատերերը չպետք է զգույշ լինեն»,- գրում է Macworld-ը։
Կայքը նախազգուշացրել է, որ, ի տարբերություն վիրուսների, iPhone-ի համար շատ հնարամիտ ֆիշինգներ կան, որոնք սպառնալիք են շարքային մարդկանց համար։
Նշենք, որ նույն Pegasus-ի միջոցով մի քանի անգամ կոտրել են հայ պաշտոնյաների հեռախոսները։ Այս ծրագրի ակտիվ կիրառողներից է նաև Ադրբեջանը։ Հայ մասնագետների և միջազգային հետազոտական խոշոր խմբերի պնդմամբ՝ Ադրբեջանը Pegasus-ը որպես կիբեռզենք օգտագործում է նաև Հայաստանի դեմ։