Գազարով ապուր
Advertisement 1000 x 90

Գազարով ապուր

Բաղադրությունը

2 հատ գազար

2 բաժակ մսի արգանակ

1 ճգ. նարնջի հյութ

2 ճգ. ալյուր

աղ, շաքարավազ, մաղադանոս

Պատրաստման եղանակը

Գազարը արգանակի հետ հարել բլենդերով, լցնել նարնջի հյութը և եփել մինչև եռալը: Ալյուրը բացել տաք ջրով, ավելացնել ապուրի վրա, խառնել և թողնել լավ եփվի: Վրան լցնել շատ մանր կտրատած մաղադանոս: