«Nude Art» ոճի լուսանկարահանումների մասնակցող հայուհիները մեծ մասամբ հանդես են գալիս առանց բացահայտելու իրենց ով լինելը: BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի նոր ֆոտոպատմության հերոսուհին չի թաքցնում իր դեմքը, ավելին՝ մեզ հետ զրույցում պատմել է իր լուսանկարների և «մերկ արվեստով» պատնեշներն անցնելու մասին։
26-ամյա Տաթև Բեգլարյանն առաջին անգամ լուսանկարվել է Էմինի «Մի սենյակի պատմություն» ֆոտոցուցահանդեսի համար, միմյանց ճանաչում են դեռևս 2009 թվականից, լուսանկարչի ճաշակին լիովին վստահում է.«Միշտ հավանել եմ այս ժանրը, որում սեքսուալ ենթատեքստով չեմ փնտրում, այլ գեղեցկություն ու արվեստ եմ տեսնում։ Սենյակում ես առաջարկում էի՝ այս կամ այն դիրքով նկարվեմ, նա էլ ֆիքսում էր իմ շարժումները։ Մեր արժեհամակարգի համար անսովոր է, նույնիսկ դիտավորյալ եմ անում, որ կոտրեմ պատնեշները։ Դեռահաս տարիքում, երբ ռոք էի լսում ու տարբերվում էի մյուսներից, ինձ դուր էր գալիս «համակարգին» դեմ գնալը»։
Նա խոստովանում է՝ առհասարակ, լուսանկարների մեծ մասում ինքն իրեն դուր չի գալիս.«Փորձում եմ հաճախ նկարվելով այդ բարդույթս կոտրել։ Երբ քեզ կողքից ես նայում, նաև լսում մարդկանց դրական կարծիքները, հասկանում ես, որ այդքան էլ վատ չես նայվում, թեև, ի սկզբանե, ինքդ քեզ կադրում չես հավանել»։
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի
Ամբողջությամբ՝ bravo.am