Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր Instagram-ում անդրադարձել է eg.ru-ին տված հարցազրույցի այն հատվածին, որում իր անձնականի վերաբերյալ նշված է, որ մարզուհին հանդիպում է սուսերամարտիկ Թիմուր Սաֆինի հետ:
Ազգությամբ հայ Յանան նշել է, որ իրեն Թիմուրի հետ կապում է միայն լավ ընկերությունը և մարզական կարիերան, հավելելով, որ իր կյանքում կա տղամարդ, ով շատ թանկ է իր համար, և նման հոդվածները խաթարում են վստահությունը հարաբերություններում:
«Հուսամ՝ այն լրագրողը, ով ինձանից հարցազրույց է վերցրել… մենք այլևս չենք հանդիպի, հակառակ դեպքում սուսերս կարող է կեղտոտվել»,- գրել է Եգորյանն իր Instagram-ում: