Գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Սա բացատրում է, թե ինչու ենք բարձրակրունկ կոշիկներ կրում, որոնց մեծ մասն անհարմար է։ Marketium.ru կայքը գրում է, որ գեղեցիկ տեսք ունենալու համար պարտադիր չէ ինքներդ ձեզ անհարմարություն, ցավ պատճառել։ Բայց կան կոշիկներ, որոնք հատկապես շատ են վնասում առողջությանը։
Խոսքը բարակ կրունկ ունեցող կոշիկների մասին է։ Իհարկե, ոչ բոլորի, նրանց, որոնք էժան են։ Սրանց կրունկը շատ բարակ է, ինչի հետևանքով ոտքը շատ մեծ ծանրաբեռնվածության է ենթարկվում։ Այս կոշիկը կրելու արդյունքում հեշտությամբ կարող եք վնասել ոտքը, հիվանդանալ արթրիտով։
Այդ պատճառով, եթե չեք կարող օրիգինալ կոշիկ գնել, ավելի հաստ կրունկով կոշիկ գնեք։ Քայլելն ավելի հեշտ կլինի, իսկ ոտքերը չեն վնասվի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը