«Լուսնի լույսը» և «Ժամանում» ֆիլմերի սցենարների հեղինակներն ստացել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակները: Այդ մասին գրում է Reuters-ը:
Բարրի Ջենքինսը և Թարել Մաք-Քրանին «օրիգինալ սցենար» անվանակարգում պարգևը շահել են «Լուսնի լույսի» վրա աշխատանքի համար, որը դրամա է Մայամիի սևամորթ բնակչի մասին, ով փորձում է իր ճանապարհը գտնել կյանքում:
Ավելի վաղ «Լուսնի լույսը» արժանացել էր ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի պարգևին: Մրցանակ էր ստացել Մահերշալա Ալին «Երկրորդ պլանի դերի լավագույն կատարող» անվանակարգում:
Էրիկ Հայսերերը մրցանակն ստացել է «ադապտացված սցենար» անվանակարգում՝ Թեդ Չանի «Ժամանում» գիտաֆանտաստիկ ֆիլմի վրա աշխատանքի համար:
Երկու ժապավենները նաև Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի են առաջադրված «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: