Ռուսական Առաջին ալիքի ամենահայտնի հաղորդումներից մեկը՝ Прожекторперисхилтон-ը, վերադառնում է եթեր:
Հինգ տարի առաջ հաղորդումը փակելու որոշումը պայմանավորված էր երկու հաղորդավարների՝ Սերգեյ Սվետլակովի և Գարիկ Մարտիրոսյանի` ТНТ տեղափոխվելու հետ, որի ղեկավարությունը չէր համաձայնել Առաջին ալիքի հետ նրանց համագործակցությանը:
Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստն էլ բացատրել էր, որ ծրագիրը փակում են երկու հաղորդավարներին փոխել չցանկանալու պատճառով, քանի որ նախագիծը «մեզ թանկ է այնպիսին, ինչպիսին մենք այն ստեղծել ենք, և ինչպիսին հեռուստադիտողները այն դիտել են 2008-ի մայիսից»,- «Փոխարինումներ The Beatles խմբում չեն դիտարկվում»,- պարզաբանել էր Կոնստանտին Էռնստը:
Տարաձայնությունները երկու հեռուստաընկերությունների միջև, թերևս, հարթվել են:
Հիշեցնենք, որ ժամանակին կար նաև «Прожекторперисхилтон»-ի հայկական տարբերակը, որն, ինչպես միշտ, աչքի էր ընկնում խայտառակ նմանակմամբ՝ ինտերերի և հաղորդման ֆորմատի ոչ մի տարբերություն:
Հայկական «Прожекторперисхилтон» հաղորդումը եթերում էր Կենտրոն հեռուստաընկերությամբ և կոչվում էր՝ «Ի՞նչ են գրում թերթերը»… Հաղորդավարներն էին`Պետրոս Ղազարյան, Վիոլետ Գևորգյան, Սերգեյ Դանիելյան ու Եգոր Գլումով: